Բաժիններ՝

Արոնյանի հաջորդ մրցակիցը «Grenke Chess Classic»-ի առաջատարն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Նիկիտա Վիտյուգովն է:

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի մրցաշարային աղյուսակի առաջատար Նիկիտա Վիտյուգովի հետ:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը և Ֆաբիանու Կարուանան, ովքեր ունեն 4-ական միավոր: 3,5-ական միավոր ունեն Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը: 3 միավորով 6-րդ տեղում Մատիաս Բլուբաումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս