Դանակահարություն Որոտան գյուղում. 45-ամյա տղամարդ է մահացել. Հանցագործությունը բացահայտվել է
Ապրիլի լույս 2-ի գիշերը՝ 0 ժամ 35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է: Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները:
Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել էին: Ընթացքում էլ տղամարդը դանակահարվել էր: Պարզվեց մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ դանակահարողի: Ձեռնարկված բացատրական աշխատանքի արդյունքում Մայիսիկ Հակոբյանը, դեպքից ժամեր անց, ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվեց:
Հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում: