Բաժիններ՝

Թրամփը հպարտացել է իր գործունեության հավանության վարկանիշի մինչև 50 տոկոս աճով

Ամերիկացիների կողմից Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը հասել է 50 տոկոսի, ինչը վկայում են Rasmussen Reports ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալները. նախագահն ինքն այս նվաճմանն իր բաժանորդներին հաղորդակից է դարձրել թվիթերում։

Նշվում է, որ Թրամփի ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան նրա նախորդ Բարաք Օբամայինն ընտրվելուց հետո համանման ժամկետում. 2010 թվականին նրա գործունեությանը հավանություն է տվել հարցման մասնակիցների 46 տոկոսը: Ըստ որում հարցվածների 49 տոկոսը վերջին հետազոտության ընթացքում բացասական գնահատական է տվել Թրամփի աշխատանքին:

Միենույն ժամանակ նախագահը գանգատվել է, որ դեմոկրատների հակազդեցության պատճառով նույնիսկ երկու ժամկետը կարող է բավական չլինել, որպեսզի աշխատելու համար իրեն անհրաժեշտ թիմ կազմի:

«Իմ նշանակումների, այդ թվում՝ արտասահմանում դիվանագետների նշանակումների 39 տոկոսը չի հաստատվել դեմոկրատների ձեռնարկած արգելքների եւ կասեցումների պատճառով: Այս ցուցանիշներով կպահանջվի ավելի քան 7 տարի, նախքան այդ հիանալի մարդիկ աշխատանքի ձեռնամուխ կլինեն: Նման բան նախկինում երբեք չի պատահել: Ամոթալի՛ է»,- գրել է նա իր թվիթերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս