Բաժիններ՝

Ցուկերբերգը ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ կունենա ապրիլի 12-ին. Bloomberg

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին է պատկանում համանուն սոցիալական ցանցը, Կոնգրեսում ելույթ կունենա ապրիլի 12-ին: Մարտի 27-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ինչպես նշել է գործակալությունը, այս տեղեկատվությունը հավաստել է Կոնգրեսի մի աղբյուր, ինչպես նաեւ ընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Facebook-ում «այժմ պատրաստում են ռազմավարություն», որին Ցուկերբերգը կհետեւի ելույթի ժամանակ: Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար:

Ավելի վաղ Ցուկերբերգը հրաժարվել է պատասխանել բրիտանացի խորհրդարանականների հարցերին աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ չարաշահումների հետաքննության շրջանակներում: Ցուկերբերգին լսումներին մասնակցելու էր հրավիրել Դեմիեն Քոլինսը՝ բրիտանական խորհրդարանի այն կոմիտեի ղեկավարը, որը պատասխանատու է հետաքննության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս