Բաժիններ՝

Հարավային Կորեան Gangnam Style-ի կատարողին հյուրախաղերի կուղարկի ԿԺԴՀ

Սեուլը ձգտում է Փենյանում կազմակերպել հարավկորեացի ռեփեր PSY-ի ելույթները, որն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել Gangnam Style հիթի շնորհիվ: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի ԶԼՄ-ները:

Հարավկորեական կառավարությունում նրանց աղբյուրների տվյալներով, PSY-ը կարող է ելույթ ունենալ Հարավային Կորեայի արտիստների մասնակցությամբ համերգներում, որոնք ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում անցկացվելու են մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ը: PSY-ն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել 2012 թվականին: Այն ժամանակ նրա Gangnam Style երգի տեսահոլովակն ավելի քան 1,5 մլրդ դիտում հավաքեց YoyTube-ում` ամենաշատը դիտված հոլովակը դառնալով այդ հարթակի ողջ պատմության ընթացքում:

Ավելի վաղ նշվել է, որ Հյուսիսային Կորեա կուեւորվի հարավկորեացի 160 արտիստներից բաղկացած խումբը, այդ թվում՝ ժողովրդականություն վայելող Red Velvet փոփ-խումբը, ինչպես նաեւ երգչուհի Սոխենը: ԿԺԴՀ հարավկորական խմբի ուղարկման որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ փետրվարին Սեուլի եւ Փհենյանի միջեւ պայմանավորվածությունների շրջանակներում հյուսիսկորեացի արտիստները համերգներով հանդես եկան Հարավային Կորեայում:

Հարավկորեացի արտիստների հյուրախաղերը ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում կանցկացվեն կորեական երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ պլանավորված միջկորեական գագաթնաժողովի նախաշեմին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս