Բաժիններ՝

Աֆրինում մարտական գործողությունների պատճառով շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը

Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով: Այդ մասին կայացած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեւիչը:

«Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների էսկալացման պատճառով: Նրանց մեծ մասը՝ շուրջ 75 հազար մարդ, վերաբնակվել է Թալ Ռիֆաաթում, եւս 29 հազարը՝ Նուբոլում եւ Զահրայում՝ Հալեպի հյուսիսում:

Բացի դրանից, շուրջ 10 հազար մարդ, տեղեկատվության համաձայն, գտնվում է ազ Զիյարում՝ ապարդյուն փորձելով անցնել այն շրջաններ, որոնք վերահսկվում են Սիրիայի կառավարության կողմից»,- ասել է նա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆրինի տարածաշրջանում է մնում մոտավորապես 100 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս