«Ինքս վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սարգսյանին»

«Նախ` տեղին չէ օգտագործել «դրժել» արտահայտությունը, երկրորդ` ինչպես Հանրապետության նախագահն իր խոսքում հստակ ասել է, և այս մասին ես ևս առիթ ունեցել եմ արտահայտվելու, անհրաժեշտ է մեջբերումներ կատարելիս մեջբերումները կատարել բարեխղճորեն, ամբողջությամբ ներկայացնել խոսքը, որպեսզի ենթատեքստը ճիշտ փոխանցվի:

Եվ Հանրապետության նախագահը ներկայացրել է շատ հստակ, որ այն, ինչ ասվել է, ասվել է շատ հստակ գիտակցւթյամբ, որ խոսքը հավակնությունների մասին է և նախագահը երեկ ևս վերահաստատել է, որ ինչ վերաբերում է հավակնություններին, այո, նման հավակնություններ չկան, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ դեմ չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, և պատասխանելով հարցին, թե Սարգսյանը դրժո՞ւմ է իր նախկին հայտարարությունը:

Ըստ նրա` խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունքը պատկանում է քաղաքական մեծամասնությանը:

Ս.Ֆարմանյանի խոսքով` քննարկումները շարունակվում են, յուրաքաչյուրն իր կարծիքն ունի և շատերը գտնում են, որ նպատակահարմար է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Տարբեր հանգամանքներով պայմանավորված, ինքս այս պաշտոնում տեսնում եմ առաջադրման տեսանկյունից Սերժ Սարգսյանին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս