Տեղի են ունեցել աշխարհի խոշորագույն ավիաշարժիչի առաջին թռիչքային փորձարկումները
Աշխարհի խոշորագույն ավիացիոն ուժային կայանքի առաջին թռիչքային փորձարկումները տեղի են ունեցել 2018 թվականի մարտին: Դրանց վերաբերյալ տեսանյութ է հրապարակել GE Aviation-ը։
General Electric-ի արտադրության GE9X ռեակտիվ շարժիչը տեղակայված է Boeing 747-400 թռչող լաբորատորիայի վրա (GE CF6-80C2s երեք ագրեգատների հետ միասին): Փորձարկումները, որոնք տեւել են չորս ժամ, գնահատվել են հաջողված: