Ֆրանսիան, ԳԴՀ-ն, ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարել են, որ Սկրիպալի հետ կապված միջադեպն սպառնում է իրենց անվտանգությանը
Բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված միջադեպն սպառնում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է չորս երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Դա սպառնալիք 1 մեզ բոլորիս համար»,-նշվում է հայտարարության տեքստում: «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության ղեկավարներս, նողկանք ենք զգում 2018 թվականի մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների դեմ կատարված հարձակման նկատմամբ»,-ասված է դրանում:
Ֆրանսիայի, ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին՝ պատասխանել Սկրիպալի գործի հետ կապված բոլոր հարցերին: Երկրների ղեկավարները նաեւ պահանջել են Ռուսաստանից՝ բացահայտել «Նովիչոկ» գազի մշակման ծրագիրը: