Բաժիններ՝

Ավելի քան 350 մարդ է Արևելյան Գութան լքել մարտի 15-ի հումանիտար դադարի ժամանակ

Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՀԿՀԿ) մարտի 15-ին հումանիտար դադարի ժամանակ կարողացել է կազմակերպել Արեւելյան Գութայից խաղաղ բնակիչների անընդմեջ ելքը, ներկա դրությամբ շրջանը լքել է ավելի քան 350 մարդ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԿՀԿ-ի պետ գեներալ Յուրի Եվտուշենկոն:

Տասնյոթերորդ հումանիտար դադարն Արեւելյան Գութայում սկսվել է մարտի 15-ին տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին): Հինգշաբթի ավելի վաղ հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ մարտի 15-ին պլանավորվում է Արեւելյան Գութայից դուրս բերել մոտավորապես 100 բնակիչների:

«Արեւելյան Գութայում գործող անօրինական զինված կազմավորումների պարագլուխների հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում մարտի 15-ի հումանիտար դադարի ընթացքում իրականացվել է խաղաղ բնակիչների կազմակերպված զանգվածային ելքը:

Ներկա դրությամբ Խամուրիա բնակավայրի ավելի քան 350 խաղաղ բնակիչներ լքել են շրջանը՝ օգտվելով հումանիտար միջանցքից»,-ասել է նա: Այսպիսով, հումանիտար միջանցքի գործելու ընթացքում Արեւելյան Գութայի՝ զինյալների կողմից վերահսկվող տարածքներից կարողացել է հեռանալ գրեթե 900 մարդ: Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը շարունակում է բանակցություններ վարել ամենօրյա ռեժիմով խաղաղ քաղաքացիների դուրսբերման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս