Բաժիններ՝

Ադրբեջանի քաղաքացին խոստովանել է Սոչիում 5-ամյա աղջնակի սպանությունը

Սոչիում մահացած գտնված աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել են նրա մոր 28-ամյա կենակցին, նա խոստովանական ցուցմունքներ է տվել: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի Քննչական կոմիտեն:

«Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալել են Ադրբեջանի 28-ամյա մի քաղաքացու, որը կենակցում էր երեխայի մոր հետ… Հարցաքննության ընթացքում տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել եւ պատմել կատարած սպանության մասին»,- ասված է տեղեկագրում: Կասկածյալի խոսքով՝ մարտի 12-ին ինքը տանն աղջկա հետ մնացել է մենակ. նրա մայրն այդ ժամանակ եղել է հիվանդանոցում:

Նրա պնդմամբ՝ երեկոյան երեխան սկսել է իրեն վատ պահել եւ քմահաճություն անել, «ինչի համար ինքը մի քանի անգամ խփել է նրան կրծքի շրջանում» եւ պառկեցրել քնելու: Առավոտյան տղամարդը դուրս է եկել խանութ, վերադառնալով՝ աղջկան մահացած է գտել: Դրանից հետո նա պայուսակով երեխային դուրս է տարել տնից եւ թողել գետի ափին՝ ծածկելով քարերով: Այժմ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է որոշի, թե հատկապես ինչն է դարձել մահվան պատճառը:

Առաջիկա ժամերին դատարանը կքննի կասկածյալի կալանավորման միջնորդությունը, նրան կոչում են Մուրադ Միրզա Օղլի Շահմիրզաեւ: Երեխայի սպանության համար նրան սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն: Երեխայի որոնումներին, որը շարունակվում էր մարտի 13-ի երեկոյից, ներգրավվել էր հազարից ավելի մարդ, այդ թվում՝ շներով ոստիկաններ, փրկարարներ, գվարդիականներ եւ կամավորներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս