Բաժիններ՝

Իսրայելական ուժերը հրետակոծել են Գազայի հատվածը ի պատասխան սահմանում ռումբերի պայթեցման. Maan

Իսրայելական հրետանին մարտի 15-ին կրակ է բացել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների դիրքերի վրա: Այդ մասին հայտնել է Maan լրատվական պորտալը: Նրա տվյալներով՝ առնվազն չորս արկեր խոցել են «դիմադրության» դիտորդական կետերը Գազա քաղաքի Էշ Շուջայյա թաղամասից արեւելք ընկած շրջանում:

Բացի այդ, պաղեստինյան միջատարածքի հյուսիսում հարվածներ են հասցվել Բեյթ Խանունի շրջանին: Նաեւ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը թիրախների վրա Է գրոհել Ջաբալիա փախստականների ճամբարում, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսային մասում: Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելացի զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածի գնդակոծումներն իրենց պատասխանն է պաղեստինցի արմատականների կողմից միջատարածքի եւ հրեական պետության սահմանին իրականացված պայթյուններին:

Ընդ որում, ինչպես հաղորդվում է, զինփորներից տուժածներ չկան, սակայն վնաս է հասցվել այսպես կոչված անվտանգության պարսպին: Պաղեստինցիների շրջանում կորուստների վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չի ստացվել: Ըստ Maan-ի տեղեկությունների, հրետակոծումների վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս