Բաժիններ՝

Լոնդոնը հրաժարվեց Մոսկվային տրամադրել Սկրիպալի գործով նյութի նմուշը

Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ջոնաթան Ալենը ՄԱԿ-ի Անվտանգությամն խորհրդի (ԱԽ) նիստի ընթացքում, որը հեռարձակվել է Համաշխարհային կազմակերպության կայքում: Ըստ որում Ալենը հավելել է, որ Մեծ Բրիտանիան, չնայած տարաձայնություններին, կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ թունավորման միջադեպի հետաքննության համար:

«Մենք ցանկանում ենք, որ ԱԽ-ում երկրները համագործակցեն խաղաղության եւ կարգի պահպանման համար եւ միասին լուծեն տարաձայնությունները: Անշուշտ, մենք կաշխատենք Ռուսաստանի հետ՝ այդ նպատակին հասնելու համար»,- խոստացել է Լոնդոնի ներկայացուցիչը:

Մարտի 15-ին ավելի վաղ Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հետաքննությանը եւ չի վախենում դրա արդյունքներից, քանի որ մասնակից չէ Սկրիպալի գործին: Ըստ որում նա խնդրել է մտածել, թե ում էր ձեռնտու թունավորել լրտեսին փոխանակումից հետո, նախագահական ընտրությունների նախօրեին եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս