Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը:
«Փաստի» աղբյուրի վկայությամբ, արդեն որոշվել է՝ Արմեն Գևորգյանը կզբաղեցնի փոխվարչապետերից մեկի պաշտոնը: Քննարկվում է նաև Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ թողնելու հարցը, չնայած նրա «տակից տարան» կիսատ–պռատ իր նախարարությունը:
Ըստ որոշ լուրերի՝ դաշնակցությունը ևս ուզում է իր կադրերից մեկին տեսնել այս պաշտոնում, սակայն դեռևս հստակ չէ, թե առաջիկայում ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: