«Ռուսաստանը թույլ էր տվել հարձակվել. Մի հրթիռ արձակենք, կհանդարտվեն». lragir.am
lragir.am-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ
– Պարոն Տեր-Թադևոսյան, Ադրբեջանում այսօր մեկնարկել են հնգօրյա զորավարժություններ, որոնց 25 հազար զինծառայող է մասնակցում: Շատերի գնահատմամբ՝ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում։
– Պատերազմից առաջ ոչ մեկի ոչ մի բան չեն ասում։ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի անգամ իրար հետ չեն կռվում։ Այդ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան են միջամտում, իսկ հիմա Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ այնքան լավ են, որ չեն թողնի Ադրբեջանին մեզ հետ կռվել։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է։
– Այսինքն` սա պատերազմական գործողությունների սկիզբ չի՞ կարել համարել։
– Դրանք պլանային, նախապես ծրագրված ու նախապատրաստված զորավարժություններ են, որոնք անուններ ունեն։ Ամբողջ տեխնիկան հանել են ցուցադրության, որ մեզ վախեցնեն, բայց մենք չենք վախենում։ Ամեն ինչ նորմալ է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։
– Զորավարժությունները տեղի են ունենում Ադրբեջանում և Հայաստանում ընտրությունների նախաշեմին։
– 2016-ին Ռուսաստանը խնդիր ուներ, դրա համար թույլ տվեց, որ Ադրբեջանը հարվածի, բայց հիմա Ադրբեջանը գիժ չի, որ նորից փորձ անի հարձակվելու։ Մի հատ հրթիռ արձակենք, կհանդարտվեն։ Մենք կթողնենք, որ Ադրբեջանը նախագահ ընտրի, որ հետո բարեկամություն անենք, գնանք Բաքու։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: