Ինչպես 40 օրվա ընթացքում մաքրել արյունը խոլեստերինից
Սիրտ-անոթային համակարգի առողջությունը պահպանելու համար կարևոր է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի մակարդակի կարգավորումը կարևոր է լուրջ բարդությունների կանխարգելման համար: Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, լավացնել արյան շրջանառությունը, նպաստել քաշի նվազեցմանը:
Թվարկված խնդիրների դեմ պայքարում լայնորեն օգտագործվող միջոցներից մեկը սխտորն է: Այն հակաօքսիդանտներ և մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Կիտրոնի հետ համադրելու դեպքում կարող եք ստանալ բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Բաղադրիչներ
- 3 լիտր եռացրած ջուր
- 4 կիտրոն
- 4 պճեղ սխտոր:
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատեք կիտրոնը, սխտորը, ավելացրեք եռացրած ջուրը, բաղադրիչները լցրեք 3 տարբեր ապակե տարաների մեջ:
- Փակեք տարաները, 3 օր դրեք սառնարանում:
- Օրվա ընթացքում օգտագործեք մի քանի ճաշի գդալ՝ առավոտյան քաղցած վիճակում:
- Այս միջոցը հարկավոր է օգտագործել 40 օր շարունակ:
Ուշադրություն: Այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում միայն մեկ անգամ: Եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, հարկավոր է խորհրդակցել այն նշանակած բժշկի հետ, նախքան այս միջոցն օգտագործելը: Ինքնաբուժումը կարող է բարդությունների պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը