«Սոպրանոյի կլանի» ստեղծողը կնկարահանի սերիալի փրիքվելը. Deadline
«Սոպրանոյի կլանը» սերիալի ստեղծողը՝ Դեւիդ Չեյզը, մտադիր է ֆիլմ նկարահանել «Նյուարքի բազմաթիվ սրբերը» նախնական անվանմամբ, որտեղ կներկայացվեն սերիալին նախորդող իրադարձությունները: Այդ մասին հայտնել է Deadline ամերիկյան պորտալը:
Նրա տեղեկատվության համաձայն, ֆիլմի սցենարի իրավունքը ձեռք է բերել New Line Cinema ընկերությունը՝ Warner Bros. Entertainment ընկերության ստորաբաժանումը: Կինոնկարի արտադրությանը նաեւ կմասնակցի HBO հեռուստաալիքը, որտեղ 1999-ից մինչեւ 2007 թվականը թողարկվել են օրիգինալ սերիալի վեց եթերաշրջանները: Deadline-ի տեղեկատվությամբ՝ նոր ֆիլմի իրադարձությունները ծավալվելու են 1960-ական թվականներին Նյուարք քաղաքում. նրա հիմնական թեման դառնալու է աֆրոամերիկացի եւ իտալացի գանգստերների դիմակայությունը:
Հերոսներից մեկը կդառնա «Ջոննի Բոյի» Ջովանին՝ Թոնի Սոպրանոյի հայրը՝ «Սոպրանոյի կլանի» գլխավոր հերոսը: Սերիալի սցենարում կլինի նաեւ Ջունիորի երիտասարդ հորեղբոր դերը: Ֆիլմի սցենարի երկրորդ հեղինակը դարձել է Լոուրենս Քոնները, որն ավելի վաղ մասնակցել է նաեւ սերիալի սցենարը գրելուն, իսկ Նիկոլ Լամբերտը կդառնա կինոժապավենի գործադիր պրոդյուսերը: «Սոպրանոյի կլանը» սերիալը (1999-2007 թթ.) ստացել է 21 Emmy եւ հինգ «Ոսկե գլոբուս» մրցանակներ: Ընդամենը նկարահանվել է վեց եթերաշրջան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: