Բաժիններ՝

Ինչո՞ւ չի բացահայտվում Մարտի 1-ը՝ ըստ Անդրանիկ Քոչարյանի

«Փաստահավաք խումբը որևէ տեղեկություն չկարողացավ հայթայթել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-2-ին ցուցարարների կողմից կիրառվել է զենք-զինամթերք, նռնակներ և այլն»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին  հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

Նա նկատեց, որ այդ խմբում կային ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչներ, այլև՝ իշխանության, և, եթե լինեին նման փաստեր, նրանք անպայման կներկայացնեին. «Ամեն ինչ արվում էր, որպեսզի առաջին զեկույցը հնարավորինս ձգձգվի կամ իրականություն չդառնա: Կարծում եմ՝ Փաստահավաք խմբի ստեղծման հարցում կար թյուր կարծիք, որ խումբը 5 հոգով ոչնչի չէր կարող հասնել, որովհետև սխալվեցին, քանի որ խմբի աջակիցների թիվը բավականին մեծ էր, ու այն նյութեր ունենալու խնդիր չուներ»:

Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ինչո՞ւ չի բացահայտվում Մարտի 1-ը, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ չի բացահայտվում, որովհետև խոչընդոտները բավականին մեծ են, հատկապես՝ այն պաշտոնյաների մոտ, որոնք այսօր պաշտոնավարում են: Փաստահավաք խմբի հենց իմաստը և ուժը նրանում էր, որ ինքը կաշկանդված չէր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս