Չինաստանում հայտնաբերել են հին հիերոգլիֆական գրության նոր տեսակ՝ 4000 տարեկան
Չինացի գիտնականները հիերոգլիֆական գրության նոր տեսակ են հայտնաբերել կավե թասի բեկորի վրա: Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, նշանների տարիքը գնահատվում է 4 հազար տարի, ինչը դրանք դարձնում է «ցզյագուվեն» գուշակության արձանագրություններից «ավելի տարիքով», որոնք մինչեւ վերջին ժամանակներս համարվում էին չինական գրության առավել վաղ վկայությունը եւ Արեւելյան Ասիայում գրության ամենահին տեսակը։
Տուշով գրված նշանները, որոնք մասնագետների կողմից նույնականցվել են որպես երեք կամ չորս առանձին հիերոգլիֆներ, գտնվել են Գաոցզյատայցզի հին քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված խեցու վրա: Մասնագետների կարծիքով՝ դրանք վերաբերում են Չիֆենի օկրուգում (Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջան) այսպես կոչված Սյացզյադյանի ստորին շերտի մշակույթին (2200-1600թթ մ.թ.ա), հաղորդել է ՏԱՍՍ-ը: