Բաժիններ՝

Գերմանիայում պահանջում են վերացնել անայցագիր ռեժիմը Վրաստանի հետ

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի կառավարությունը պլանավորում է շահապաշտպանությամբ հասնել Վրաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ անայցագիր ռեժիմի դադարեցման: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը՝ վկայակոչելով Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (WDR): Եվրամիության երկրների հետ անայցաիգր ռեժիմից Վրաստանի քաղաքացիներն օգտվում են մարտի 28-ից:

WDR-ի տեղեկատվությամբ՝ տարածաշրջանային կառավարության դժգոհությունն է հարուցել է այն վրացիների աճած քանակը, որոնք ապաստան են խնդրում Գերմանիայում:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 5-ին հայտարարել է, որ այս պահին Վրաստանի ավելի քան 170 հազար քաղաքացիներ են օգտվել անայցագիր ռեժիմից:

Եվրոպայի ապաստան հայցողների աջակցության բյուրոյի (EASO) կայքում զետեղված տվյալների համաձայն՝ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիներից Եվրոպայում ապաստան ստանալու հայտերի քանակն ավելացել Է 35 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս