Մեքսիկայում հայտնաբերել են անօրինական ճանապարհով ԱՄՆ անցնել ցանկացող 100 ներգաղթյալի
Մեքսիկայի բանակը հայտնաբերել է Կենտրոնական Ամերիկայից ավելի քան 100 անօրինական ներգաղթյալների, ովքեր գաղտնի ճանապարհով փորձում էին հատել ԱՄՆ սահմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մեքենան, որում գտնվել են ներգաղթյալները, կանգնեցվել է Տամաուլիպաս նահանգում: Բոլոր միգրանտները եղել են առանց ուտելիք և ջուր: «Փրկված օտարերկրացիների խմբում 83 գվատեմալացիներ, 17 հոնդուրասցիներ և 9 սալվադորցիներ են, ովքեր մտադիր էին անցնել ԱՄՆ»,- ասվում է Մեքսիկայի ներգաղթի ազգային ինստիտուտի կողմից տարածված հայտարարության մեջ:
Ներգաղթյալների շարքում եղել են 39 երեխա: