Բաժիններ՝

Էրդողանը խոստացել է Աֆրինի գործողության ընթացքում չսպանել կանանց ու երեխաներին

Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները կշարունակվեն «մինչեւ վերջին ոչնչացված ահաբեկիչը»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակել Է Haberturk հեռուստաալիքը:

«Սիրիայում ռազմական գործողությունը կշարունակվի մինչեւ վերջին ոչնչացված ահաբեկիչը»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Աֆրինում, որտեղ այժմ ընթանում է թուրքական զինուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, «ոչ մի երեխայի եւ ոչ մի կնոջ արյուն չի հեղվել, եւ դա երբեք տեղի չի ունենա, որովհետեւ այդպիսիք են թուրքական բանակի կանոնները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս