Գիտնականները համապիտանի պատվաստանյութ են ստեղծել գրիպի ամենավտանգավոր տեսակների դեմ
Ամերիկացի մոլեկուլային կենսաբաններն ստեղծել եւ մկների վրա հաջողությամբ ստուգել են փորձարարական նանոպատվաստանյութ A տիպի գրիպի վիրուսի՝ փաստորեն բոլոր մանէահիմքերի դեմ, որոնք ամենալուրջ համաճարակներն են առաջացնում: Այդ մասին ասված է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մեր պատվաստանյութը բաղկացած է վիրուսի տարբեր սպիտակուցների ֆրագմենտներից, որոնք գրեթե չեն փոխվում դրա էվոլյուցիայի համեմատ: Այդ պատճառով էլ իմունային ռեակցիան ազդում է գրիպի բոլոր մանրէահիմքերի վրա, ինչը բնորոշ չէ սովորական սեզոնային պատվաստումների համար, որոնք սովորաբար նպատակամիտված են վիրուսի այն մասի վրա, որն ամենից արագ է փոխվում:
Մեր պատվաստանյութը նման թերություն չունի, եւ ապագայում, երբ ավարտվեն կլինիկական փորձարկումները, այն գրիպից մարդուն պաշտպանություն կտա շատ երկար ժամանակ»,- հայտարարել է Լեյ Դենն Ատլանտայի (ԱՄՆ) Ջորջիայի նահանգի համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: