Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի իր թատրոնից: Հունվարի 18-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր։

«Շտապ օգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից հոսպիտալացրել է Պիրոգովսկայա հիվանդանոց՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ կասկածում են նեւրալգիա եւ որ արտիստը վարակվել է վիրուսով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ արտիստի մոտ ընդհանուր թուլություն է դիտվում, բայց նա գիտակից վիճակում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս