«Իրավունք ունե՞մ, թե՞ չէ». Վարչապետը՝ իր արձակուրդ գնալու մասին
«Այո, ես ասել եմ, որ մինչև հունվարի 3-ը պետք է հանգստանանք, 3-ից գնանք գործի, բայց ես չեմ ասել, որ մարդն իրավունք չունի հանգստանալու, արձակուրդ գնալու»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հայտարարեց, որ ինքը սեպտեմբերից աշխատելով՝ արձակուրդում եղել է 8 օր. 3 օր՝ ամռանը, 5 օր` հունվարին. «Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»: