Բաժիններ՝

«Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելն ինքնանպատակ չէ». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ի ու Իրանի երկաթգծի կառուցման հետ կապված ի՞նչ հաշվարկ կա, և ե՞րբ կլինի:

Ի պատասխան՝ Կ. Կարապետյանը նախ նշեց, որ նախորդ տարի Իրանի հետ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմել է 62.5 միլիոն դոլար, ինչը, ըստ վարչապետի, չնչին թիվ է. «Իրանական շուկայում ունեինք ամենաչնչին արտահանման աճը: Մենք մեր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ անելիքներ ունենք թռիչքային աճ ապահովելու համար: Երկաթգիծը կկառուցվի՞, թե՞ ոչ, կախված է այն ապրանքային հոսքերից, որոնք հնարավոր են: Երկաթգիծը կառուցելն ինքնանպատակ չէ: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ շուկան կակտիվացնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս