Ամերիկացի գիտնականները բացահայտել են ճարպակալման անսպասելի վտանգը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճարպակալումը բացասական ազդեցություն է գործում արյուն արտադրող ցողունային բջիջների վրա: Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Experimental Medicine հանդեսում։
Մկների վրա փորձեր կատարելու միջոցով հետազոտողները պարզել են, որ ճարպակալումը բեռնվածություն է ստեղծում այսպես կոչված հեմոպոեթիկ ցողունային բջիջների կամ հեմոցիտոբլաստների վրա, որոնք գտնվում են կարմիր ոսկրածուծի հյուսվածքներում՝ ոսկորների մեծ մասի խոռոչների ներսում: Ճարպակալմամբ տառապող մկների բջիջների կառուցվածքը փոխվել է, ինչը հանգեցրել է երկարաժամկետ հեռանկարում դրանց հարմարունակության նվազման: Ըստ որում նույնիսկ այն բանից հետո, երբ մկների նկատմամբ սննդակարգ է սահմանվել եւ դրանց քաշը վերադարձրել են նորմայի, կառուցվածքային փոփոխությունների մի մասը պահպանվել է:
Աշխատության հեղինակները ենթադրում են, որ այդ փոփոխությունները կապված են Gfi1գենի բարձր էքսպրեսիայի հետ, որն, իր հերթին, օրգանիզմի օքսիդատիվ սթրես է հարուցում ճարպակալման դեպքում: Գիտնականների կարծիքով՝ հետագայում այս հայտնագործությունը կօգնի պարզելու, թե ինչպես է մարդու ապրելակերպը, մասնավորապես, սնդունդը, կապված արյան բջիջների առաջացման գործընթացի եւ արյան քաղցկեղի զարգացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: