Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե խմած տղամարդիկ ինչպես են ընկալում կանանց

Ալկոհոլային խմիչքներ օգտագործած տղամարդիկ հակված են կանանց ընկալել որպես սեքսի զուգընկերներ: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի գիտնականները:

Նրանց աշխատությունը հրապարակել էMedicalXpress-ը։ Հետազոտությանը մասնակցել է 20-ից 30 տարեկան 50 տղամարդ: Նրանց մի մասը խմել է ալկոհոլային կոկտեյլներ, մյուսն օգտագործել է պլացեբո (փուչ-խմիչք), այնուհետեւ նրանց ցույց են տվել երեկոյան զգեստներով երիտասարդ կանանց լուսանկարներ:

Կամավորներին խնդրել են գնահատել կանանց գրավչությունը եւ կազմել հոգեբանական դիմանկար, ընդ որում նրանց հայացքին հետեւել է հատուկ համակարգը: Գիտնականները պարզել են, որ խմած տղամարդիկ ավելի երկար նայել են կանանց կրծքին ու իրանին, քան դեմքին:

Տարբերությունն ավելի նկատելի էր, եթե կանայք կամավորների մեծամասնության կողմից նկարագրվում էին որպես «գրավիչ» եւ «անվստահ»: Միեւնույն ժամանակ, եթե կինը «ինքնաբավ» ու «բարի» մարդու տպավորություն էր թողնում, սթափ տղամարդիկ ավելի շատ ժամանակ էին հատկացնում դիմագծերի ուսումնասիրությանը: Ալկոհոլն ուժեղացրնում էր այդ տարբերությունը. «խմած» կամավորները գրեթե չէին նայում այն կանանց մարմնին, որոնք վստահություն էին ճառագում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս