UWC Դիլիջանը նոր ղեկավար է նշանակում
UWC Դիլիջանի կառավարիչների խորհուրդը ուրախ է հայտարարել, որ սկսած 2018թ. Օգոստոսի 1-ից Գաբրիել Աբադը Ֆերնանդեզ կստանձնի քոլեջի տնօրենի պաշտոնը:
Դենիզ Դեւիդսոնը, ով վերջին երկու տարիների ընթացքում եղել է UWC Դիլիջանի ժամանակավոր տնօրենը, այս ուսումնական տարվա ավարտին դպրոցի ղեկավարումը կփոխանցի Գաբրիելին: «UWC Դիլիջանը պատիվ է ունեցել աշխատել միսսիս Դեվիդսոնի հմուտ և փորձառու առաջնորդության ներքո, որը նպաստել է UWC Դիլիջանի համայնքի զարգացմանը՝ բերելով կայունություն, հստակ մշակված մեխանիզմներ և համախմբվածություն, – ասել է Վերոնիկա Զոնաբենդը՝ UWC Դիլիջանի համահիմնադիրն ու կառավարիչների խորհրդի նախագահը:
«Համախմբված աշխատանքի շրջանից հետո այժմ մենք պատրաստ ենք անցնել ակտիվ առաջընթացի հաջորդ փուլին՝ հիմնվելով կրթության և նորարարական գաղափարների համապարփակ մեթոդի վրա, որը ներառում է Կրթական կլաստերի և Ուսուցիչների զարգացման կենտոնի ստեղծումը», – ավելացրլ է Վերոնիկա Զոնաբենդը:
Գաբրիել Աբադը ստանձնում է այս պաշտոնը UWC Հարավարևելյան Ասիայի դպրոցի տարբեր պաշտոններում, այդ թվում ամենավերջին՝ դպրոցի գիշերօթյա ղեկավարման գծով տնօրենի պաշտոնում ձեռք բերած երկարատեւ փորձից հետո: Նրա ակտիվ դերակատարում է ունեցել UWC շարժման, Միջազգային դպրոցների խորհրդի և Միջազգային բակալավրիատի ուսուցիչների ցանցի գործունեության մեջ:
«Ես ոգևորված եմ միանալու UWC Դիլիջանին և շարունակելու ամրապմդել այն ամուր հիմքերը, որը Դենիզը և նրա թիմն են ստեղծել: Իմ կինը՝ Նատալին, UWC Ատլանտիկ քոլեջի շրջանավարտ է, իսկ իմ երեխաները՝ Էլերի Կարմենը և Հարի Գաբրիելը, իրենց ողջ կյանքն անցկացրել են UWCSEA-ի դպրոցում: Չնայած նրան, որ մենք դժվարությամբ հրաժեշտ կտանք UWCSEA-ին, որը վերջին տասնվեց տարիների ընթացքում մեր տունն է եղել և որին մենք պարտական ենք այնքան շատ, մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք միանալու UWC Դիլիջանին ինչպես նաև Դիլիջանի համայնքին»,- ասաց Գաբրիել Աբադը:
UWC Դիլիջանը UWC ընտանիքի թանկագին անդամի է հյուրընկալում: