Վիետնամցին փրկել է խեղդվող շնիկին՝ արհեստական շնչառությամբ օգնելով նրան
Վիետնամցի հեծանվորդը փրկել է խեղդվող շնիկին՝ թոքերի արհեստական օդափոխում կատարելով պլաստիկե շշի միջոցով: Գործընթացը նա գրանցել է իր սաղավարտին ամրացված տեսախցիկով։
Նախ նա շփել է գիտացությունը կորցրած կենդանուն եւ ստուգել, թե նա լեզուն կուլ չի տվել արդյոք, այնուհետեւ կտրված տակով շիշը դրել է դնչիկին եւ շնչել շշի բերանով: Դրանից հետո շան ձագն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ: Հեծանվորդը շան ձագին փաթաթել է գործվածքի մեջ՝ տաքացնելու համար:
Վիետնամի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ գործել է ներշնչմամբ եւ բնավ չի իմացել, թե ինչպես է ճիշտ կատարվում արհեստական շնդառությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: