Արյան մեջ շաքարի մակարդակը բա՞րձր է. օգտագործեք այս միջոցները

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վկայում է առողջական խնդիրների առկայության մասին։ Այս խնդրի դեմ պայքարում որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք օգտագործել նաև բնական միջոցներ, այդ թվում՝ խոտաբույսերով պատրաստված թեյեր։

Steptohealth.ru-ն ներկայացրել է 4 խոտաբույս, որոնք կօգնեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Շամբալա։ Արևելյան խոհանոցում այս բույսն օգտագործվում է՝ որպես համեմունք։ Այն օգտագործվում է նաև առողջական այնպիսի խնդիրների առկայության պայմաններում, ինչպիսիք են.

Կարդացեք նաև

  • գաստրիտ
  • խոլեստերինի բարձր մակարդակ
  • բորբոքումներ
  • օգտակար է լյարդի համար։

Օգտագործման եղանակը

  • 1 ամսվա ընթացքում ամեն օր 1 բաժակ թեյ խմեք։
  • Մեկ շաբաթ դադար տվեք, կրկնեք բուժումը։

Ժենշեն։ Այս խոտաբույսը կարող է իջեցնել գլյուկոզայի մակարդակը։

Օգտագործման եղանակը

  • Երեք ամիս ամեն օր ժենշենի արմատով պատրաստված թեյ խմեք։
  • Մեկ ամիս դադար տվեք։
  • Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կարող եք շարունակել ընդունումը։

Երիցուկ։ Երիցուկը նպաստում է նյութափոխանակության լավացմանը։ Այն օգտակար է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են.

  • անքնություն
  • ռևմատիկ ցավեր
  • թութք։

Օգտագործման եղանակը

  • Օրվա ընթացքում երեք անգամ երիցուկով թեյ խմեք ուտելուց հետո։

Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հակաօքսիդանտ հատկություն ունի, պարունակում է բետա-կարոտին, C, E վիտամիններ։

Օգտագործման եղանակը

  • 2 ամսվա ընթացում օրական 3-5 բաժակ թեյ խմեք։ Մի խմեք քաղցած վիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս