Ֆրանսիան հավանություն տվեց Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեին
Ֆրանսիայի իշխանությունները քաղաքական համաձայնության են եկել 2018 թվականին Նոր Կալեդոնիայի ինքնորոշման հանրաքվեի շուրջը: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
«Մենք քաղաքական համաձայնության եկանք (հանրաքվեի շուրջը), եւ, որ պակաս կարեւոր չէ, մեզանում վստահություն է հայտնվել»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Անկախության հանրաքվեի անցկացումը նախատեսվում էր Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագի հետեւողական ապագաղութացման վերաբերյալ 1998 թվականին ստորագրված համաձայնագրով, արշիպելագ, որն ունի Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ:
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային կազմավորում է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարեւմտյան մասի համանուն կղզում: Դրա բնակչությունը կազմում է 245 հազար մարդ՝ առավելապես մելանեզացիներ եւ ֆրանսիացիներ, մայրաքաղաքը Նումեան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: