3 կանոն, որ պետք է ներդրվի ֆուտբոլում
Վերջին տարիներին ֆուտբոլային կանոնները ենթարկվել են մի շարք փոփոխությունների: Դրանց մի մասը երկրպագուները համարում են դրական, մյուս մասը՝ բացասական: Բայց այն, որ ֆուտբոլային աշխարհը շատ է փոփոխվել, դա փաստ է:
Հիմա, օրինակ, ակտիվորեն փորձարկվում է տեսակրկնությունների համակարգը, և այժմ այնպիսի դեպք, ինչպիսին էր Գերմանիայի դարպասը Լեմպարդի խփած գոլը չհաշվելը, չի լինի:
Երբ առաջին անգամ օգտագործվեց տուգանայինն իրացնելու վայրը սփրեյով նշելու համակարգը, շատերը ծաղրեցին այն, սակայն հիմա դա նորմալ է ընկալվում և դարձել է անհրաժեշտություն:
Ռուսական Sports.ru-ն առաջարկել է 3 կանոն, որ դրականորեն կանդրադառնան ֆուտբոլի վրա:
1. Կարմիր քարտ՝ սիմուլյացիայի համար
Հաճախ են նշում, որ ֆուտբոլը տղամարդկանց խաղ է: Սակայն հաճախ էլ ֆուտբոլիստները իրենց չեն պահում տղամարդու նման՝ ակնհայտորեն դիմելով սիմուլյացիայի: Որքան շատ հանդիպումներ կունենային այլ արդյունքներ, եթե ֆուտբոլիստները չդիմեին համոզիչ սիմուլյացիայի:
Նման արարքները կարմիր քարտով պատժելը կարող է սթափեցնել ֆուտբոլիստներին: Բացի այդ, եթե ներդրվեն տեսակրկնությունների համակարգերը, ապա սիմուլյանտ ֆուտբոլիստներին պատժելը կարող է շատ հեշտ լինել:
2. Մաքուր խաղային ժամանակ
Բերենք թարմ օրինակ: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպման 90-րդ րոպեն է, մրցավարը ավելացրել է 3 րոպե: Մոուրինիոն կատարում է իր փոփոխությունը այդ ժամանակահատվածում, իսկ փոխարինվող Յանգը լքում է խաղադաշտը գրեթե 40 վայրկյանում: Այս ամենից հետո մրցավարը սուլում է 90+3 րոպեին՝ առանց հաշվի առնելու այս փոփոխությունը:
Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար ֆուտբոլում պետք է գործի մաքուր ժամանակի կանոնը: Այսինքն, մրցավարները պետք է կանգնեցնեն փոխարինումների ժամանակը և ավելացված ժամանակն օգտագործեն միայն խաղի վրա:
3. Հետխաղյա 11 մետրանոց հարվածներ
Ռուսական կայքն առաջարկում է հանել հետխաղյա 11 մետրանոց հարվածների կանոնը:
Շատ մասնագետներ նշում են, որ 11 մետրանոցները միշտ չէ, որ արտահայտում են խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը: Բացի այդ, ըստ մասնագետների՝ 11 մետրանոցների կանոնը հակասում է ֆուտբոլի թիմային խաղ լինելու գաղափարին:
Սիրարփի Աղաբաբյան