Արցախի ոստիկանությունը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել ողբերգական վթարից
Հոկտեմբերի 25-ին ժամը 09:50-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1994թ. ծնված Մ. Թ-ն, վարելով «Միցուբիշի–պաջերո» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ասկերան քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Ռ. Ս-ի վարած «ՎԱԶ-2101» ավտոմեքենային, այնուհետև` նույն գոտով երթևեկող Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ 1984թ. ծնված Ս. Ղ-ի վարած «ՎԱԶ 2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2101» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ասկերան քաղաքի բնակիչներ 1988թ. ծնված Հ. Ս-ն, 1959թ. ծնված Ի. Ս-ն, 1966թ. ծնված Ա. Ս-ն մահացել են, իսկ Մ. Թ-ն և «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի ուղևորուհի Հացի գյուղի բնակչուհի 1984թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: