Բաժիններ՝

Հայաստանի արդյունաբերական ընկերությունների արտադրանքի 10%-ն է իրացվել ԱՊՀ-ում

2017 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի (այդ թվում՝ աշխատանքների և ծառայությունների) ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 38.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համադրելի գներով՝ ծավալը կազմել է 1 տրիլիոն 10.3 մլրդ դրամ, ինչը 12,4%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Պատրաստի արտադրանքի իրացումը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 1 տրիլիոն 25.1 մլրդ դրամ։ Այսինքն՝ իրացման ծավալը 13.6 մլրդ դրամով քիչ է թողարկման ծավալից։

Արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի 55.5%-ը (մոտ 569 մլրդ դրամ) իրացվել է ներքին շուկայում։

ԱՊՀ երկրներում իրացվել է 100.4 մլրդ դրամի արտադրանք, որն ընդհանուրի 9.8%-ն է։ Մնացած 355.8 մլրդ դրամի արտադրանքն իրացվել է այլ երկրներում։

ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից պատրաստի արտադրանքի իրացումը 2017թ. հունվարօգոստոսին՝ ընթացիկ գներով (հազար դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս