Բաժիններ՝

«Նագելսմանը կփոխարինի Անչելոտիին «Բավարիայում». կարծում եմ՝ դա արդեն որոշված հարց է». The Guardian-ի լրագրող

Ռաֆայել Խոնիգշտայնը վստահ է, որ Մյունխենում տեղափոխություններ կան:

«Չեմ ասի, որ Անչելոտին անդունդի եզրին է, բայց երևում է, որ նա չի աշխատի մինչև պայմանագրի ավարտը:

Նրան կփոխարինի Նագելսմանը: Կարծում եմ՝ դա արդեն որոշված հարց է: Հաջորդ մրցաշրջանից, ենթադրում եմ, նա կգլխավորի «Բավարիան»: Նագելսմանը ցույց է տվել, որ ինքը ճկուն մարզիչ է, ով պատրաստ է փոխվել: Նա Գվարդիոլայի հետևորդն է:

Բայց ես կարծում եմ, որ «Բավարիայում» նրան համարում են ամբողջ սերնդի մարզիչը: Նրան չվերցնելը սխալ կլինի, որը նրանք թույլ տվեցին 2008 թվականին՝ Կլոպի փոխարեն հրավիրելով Կլինսմանին: Եթե նրան չվերցնի «Բավարիան», ապա նորից կտանի «Դորտմունդը»»,- հայտարարել է Խոնիգշտայնը ВВС-ին:

30-ամյա Նագեսլմանը ճանաչվեց Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս