Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագավորը կարող է առաջիկա շաբաթներին իշխանությունը հանձնել որդուն. CNBC

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը հանձնել իր որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը:

Վերջինիս տվյալներով՝ Eurasia Group ամերիկյան հետազոտական ընկերությունը հայտարարել է, որ իշխանության փոխանցումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին, որպեսզի «կանխվի կառավարող ընտանիքի մյուս անդամների անհամաձայնությունը:

«Մենք կարծում ենք, որ Սալման թագավորն իր տեղում իր որդու գահակալմանը ձեռնամուխ կլինի հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում (եթե ոչ առաջիկայում), որպեսզի Մուհամադ իբն Սալմանի հակառակորդներին թույլ չտա հարցականի տակ դնել իշխանության փոխանցման պլանը»,-հեռուստաալիքը մեջբերում է Eurasia Group-ի՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով գործնական բաժնի ղեկավար Այհամ Քամելի խոսքը:

Միեւնույն ժամանակ հեռուստաալիքը նշում է, որ, առանձին վերլուծաբանների տվյալներով, Սաուդյան Արաբիայում իշխանության համար ներքին պայքարն արդեն ընթանում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս