«Հունաստանը և Բուլղարիան կօգնեն կարգավորել ՌԴ-ի և ԵՄ-ի համագործակցությունը». Ցիպրաս
Սոֆիան եւ Աթենքը կարող են միջնորդներ դառնալ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես հայտնել է Blitz գործակալությունը, Հունաստանի Կավալա քաղաքում կայացած բրիֆինգում հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։
«Ակներեւ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում մեր երկու երկրներն ի վիճակի են կամրջի դեր խաղալ, որը Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ կարող է կառուցվել մեր օգնությամբ: Ավանդական պատմական կապերը, որոնք հիմնված են մեր ընդհանուր հոգեւոր ավանդույթների եւ մշակութային արժեքների վրա, կարող են ապահովել այդ կամրջի կառուցումը»,-ասել է նա:
«Ամբողջությամբ պաշտպանում եմ իմ գործընկեր Ցիպրասի խոսքերը»,-իր հերթին նշել է Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: