«Ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» ծախսած հսկայական գումարները նրանց հաջողություն չեն բերի»
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը սարկազմով է արտահայտվել այն ակումբների մասին, որոնք աստղաբաշխական գումարներ են ծախսում ֆուտբոլիստներ գնելու համար: Հյոնեսի խոսքերը վերաբերում են, մասնավորապես, ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Սիթիին»:
«Ես միշտ ծիծաղում եմ, երբ լսում եմ այդ մասին: Վերջին տարիներին «Ռեալից» հաճախ ոչ ոք չի հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ ՊՍԺ-ն և «Սիթին», ծախսելով այդքան գումարներ, դեռ ոչինչ չեն հաղթել: Դրա համար ես բացարձակապես չեմ անհանգստանում այն մասին, որ մեծ փողերը տիտղոսներ կհաղթեն»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ավելի վաղ Հյոնեսը նշել էր, որ սկզբունքորեն չի պատրաստվում մասնակցել աստղաբաշխական տրանսֆերների կազմակերպմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը