««Բարսելոնան» ամբողջական պայմանավորվածություն ունի Մեսսիի հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ». «Բարսելոնայի» մարզական տնօրեն
Ռոբերտ Ֆերնանդեսն ընդգծել է, որ ակումբի ղեկավարության և Լիոնել Մեսսիի միջև չկան տարաձայնություններ՝ կապված ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հետ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ ստորագրություն չի դրել նոր պայմանագրի տակ, որը պետք է նախատեսված լինի մինչև 2021 թվականը:
««Բարսելոնան» ամբողջական պայմանավորվածություն ունի Մեսսիի հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Մենք ուղղակի փնտրում ենք համապատասխան պահ, որպեսզի ստորագրենք համաձայնագիրը: Ընդամենը դա»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին «Բարսելոնան» հաղորդեց, որ պայմանավորվել է Մեսսիի հետ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ, որ արձակուրդից վերադառնալուց հետո 30-ամյա արգենտինացի հարձակվողը կդնի ստորագրությունը պայմանագրի տակ, բայց դա դեռևս տեղի չի ունեցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը