Դուբայում հրդեհ է տեղի ունեցել աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերից մեկում
Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) օգոստոսի լույս 4-ի գիշերը Torch Tower աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերներից մեկում բռնկած հրդեհը մարվել է: Այս մասին հայտնել է Էմիրության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը։
«Դուբայի քաղաքացիական պաշտպանության վարչության տնօրեն գեներալ Ռաշեդ Թանի ալ Մաթրուշին հայտարարել է, որ միջադեպը հարթված է»,- տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
337 մետր բարձրությամբ 79-հարկանի կառույցում հրդեհը մարվել է ժամը մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 04:00-ին): Իշխանությունների տվյալներով՝ երկնաքերում գտնվող մարդիկ տարահանվել են, տուժածներ չկան: Հրդեհից տուժածներին օթեւան կտրամադրեն Princess Tower երկնաքերում: Torch Tower-ում ավելի վաղ հրդեհ էր բռնկվել 2015 թվականի փետրվարին. այն ժամանակ հարյուրավոր մարդին էին տարահանվել, տուժել էր մի քանի տասնյակ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: