Պատժամիջոցների խստացումը չի նշանակում պատերազմի հայտարարում Ռուսաստանին. Պետդեպ
ԱՄՆ-ի նոր օրենքը, որը միակողմանի պատժամիջոցների խստացում է նախատեսում Մոսկվայի, Թեհրանի եւ Փենյանի նկատմամբ, պատերազմի հայտարարում չէ Ռուսաստանին:
Այս հայտարարությամբ լրագրողների հետ զրույցի ժամանակ հանդես է եկել Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը: Հարցին՝ հիշատակված նորմատիվային-իրավական փաստաթուղթը բառիս իրավաբանական իմաստով հավասարազոր է արդյոք Ռուսաստանին առեւտրական պատերազմ հայտարարելուն, նա պատասխանել է՝ «իհարկե, ոչ»:
«Դա պատերազմի հայտարարում չէ»,- հավելել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Ընդսմին նա նշել է, թե չի ծանոթացել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը, որը ԱՄՆ-ում հիշյալ օրենքի հայտնվելը գնահատել է որպես «լիարժեք առեւտրական պատերազմի» հայտարարում Մոսկվային:
Առանձին կառավարություններից առանձին անձինք նման չափազանցված բաներ են ասում»,- հավելել Էէ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: