«Հուսով եմ՝ ВВС-ն կմնա «Ռեալում»». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում, որպեսզի թիմից հեռանա Կրիշտիանու Ռոնալդու-Քարիմ Բենզեմա-Գարեթ Բեյլ եռյակից որևէ մեկը: Ամռանը ԶԼՄ-ներում շշուկներ էին պտտվում Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի ապագայի մասին: Հազվադեպ, բայց շշուկներ էին պտտվում նաև Բենզեմայի՝ «Ռեալից» հեռանալու մասին:
«Հուսով եմ՝ ВВС եռյակը կմնա «Ռեալում»: Բայց մինչև օգոստոսի 31-ը (տրանսֆերային պատուհանի փակումը) կարող է պատահել՝ ինչ ասես»,- հայտարարել է Զիդանը:
Ֆրանսիացուն հարցրել են նաև Կիլիան Մբապեի մասին, ով, իբր, պետք է տեղափոխվի «Ռեալ»:
«Ես մարզիչ եմ, դուք այդ մասին պետք է խոսեք ուրիշի հետ: Դեռ ոչ մի բան տեղի չի ունեցել»,- ասել է Զիդանը:
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը վերջերս հայտարարել էր, որ ակումբը մտադիր չէ բաց թողնել Մբապեին և կիսապաշտպան Լեմարին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը