ՌԴ քաղաքացին փորձել է առանց հայտարարագրման Ադրբեջան տեղափոխել տասնյակ հազարավոր դոլարներ
Մոսկվա-Լենքորան (Ադրբեջան) մեկնող ուղևորների նկատմամբ մաքսային ստուգումների անցկացման ընթացքում Դոմոդեդովո մաքսատան աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացու են կանգնեցրել: Այս մասին հայտնում է Դոմոդեդովո մաքսատան ծառայությունը:
Զննման ընթացքում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են 65 000 ԱՄՆ դոլար և 220 000 ՌԴ ռուբլի առձեռն գումար:
Մաքսայի օրենսդրության համաձայն՝ 10 000 ԱՄՆ դոլարից ավելի առձեռն գումարի տեղափոխման ժամանակ դրանք ենթակա են պարտադիր գրավոր հայտարարագրման: