«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մբապեի համար վճարել 180 մլն եվրո
«Քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է պայքարի մեջ մտնել «Ռեալի» հետ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է կրկնել առաջարկը Կիլիան Մբապեի վերաբերյալ, ում նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը» և ՊՍԺ-ն:
Ինչպես հաղորդում է Daily Record-ը, 18-ամյա տաղանդի համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել 180 մլն եվրո, ինչը կդառնա նոր տրանսֆերային ռեկորդ: Բանակցություններում անմիջական մասնակցություն ունի նաև Պեպ Գվարդիոլան, ով անձամբ հանդիպել է հարձակվողի հետ:
Մբապեի տեղափոխության դեպքում «Սիթիի» ծախսերը մեկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կկազմի 450 մլն եվրո, որոնցից 312-ը կստանա «Մոնակոն»՝ 3 ֆուտբոլիստների տեղափոխության համար:
Ավելի վաղ «Մոնակոն» հայտարարել էր, որ Մբապեն ոչ մի պայմանավորվածություն չունի «Ռեալի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը