Սկյուռիկի պատճառով Կալիֆորնիայի ավելի քան 45 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականություն
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի կեսօրին: Բնակելի տներում, դպրոցներում և արտադրություններում էլեկտրականության զանգվածային մարումների պատճառ է դարձել սկյուռիկը, որը դիպչել էր էլեկտրահաղորդիչ լարին:
Մասնագետները մոտ մեկ ժամ անց կարողացել են վերականգնել էլեկտրականությունը: