Լեհաստանի նախագահն ստորագրեց դատական համակարգի բարեփոխման երեք օրինագծերից մեկը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է այն երեք օրինագծերից մեկը, որը մտնում էր դատական համակարգի բարեփոխման փաստաթղթերի փաթեթի մեջ: Այս մասին հայտնել է նախագահի դիվանատան ներկայացուցիչ Անջեյ Մուխան: Նրա խոսքով՝ ստորագրված օրինագիծը վերաբերում է սովորական դատարանների գործունեությանը:
Հուլիսի 24-ին նախագահը վետո էր դրել դատական բարեփոխման մասին փաստաթղթերի ամբողջ փաթեթի վրա, որը մինչ այդ հաստատվել էր խորհրդարանի երկու պալատներում: Դուդան այն ժամանակ հայտնել էր, որ մտադիր է մշակել դատական համակարգի բարեփոխման սեփական պլանը:
Ընդդիմության կարծիքով՝ «Օրենք եւ արդարություն» կառավարող կուսակցության մշակած՝ դատական համակարգի բարեփոխման օրինագիծը կոչնչացնի է լեհական դատարանների անկախությունը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը կհանձնի կառավարող կուսակցությանը: Պլանավորվող դատական բարեփոխումների դատապարտմամբ նաեւ հանդես է եկել Եվրահանձնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: