![](/banners/BeFunky-design.jpg)
Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/yura-movsisyan_640x421.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա:
Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է չեխական «Սլավիա Պրահա»-ն: Եթե հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը կայանա, ապա աշխատավարձի կեսը կվճարի ներկայից ակումբը՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը: «Սլավիա»-ն Չեխիայի չեմպիոնն է:
Յուրա Մովսիսյանը մինչ այս հանդես է եկել դանիական «Ռանդես», ռուսական «Կրասնոդար», «Սպարտակ» ակումբներում: