![](/banners/BeFunky-design.jpg)
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկում. razm.info
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/13407105_300053820333400_498006657965810863_n.jpg)
Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu): Այս մասին գրում է razm.info-ն։
Դեպքի մասին հուլիսի 21-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Տեղեկությունները հաստատվել են նաև սոցցանցերում զինծառայողին ճանաչող մարդկանց գրառումներով։
Ըստ սպանվածի հոր՝ Դայանդուրի դին զինվորականները նրա ընտանիքին են հանձնել հուլիսի 20-ին, իսկ ընտանիքի անդամներին չեն ասել մահվան հանգամանքները։ Չեն ցանկացել նաև, որ զինծառայողի դագաղը բացվի, սակայն հարազատները այն բացել են և տեսել կտրտած և վնասված տեղեր։ Հայրը չի կարողացել նաև հասկանալ՝ դրանք հրազենային վնասվածքի, թե՞ դանակահարության տեղեր էին։
Հայրը հայտնել է նաև, որ որդին «իր հայրենիքի և հողի համար» չի զոհվել, իսկ վրան նույնիսկ «Ալլահի դրոշը» չի եղել։ Ադրբեջանում դրոշով սովորաբար թաղում են մարտական կորուստներին։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։