Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել:
Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Վիրահատությունը հաջող է անցել և միայն 3 շաբաթ անց հայտնեն կլինի հետազոտության արդյունքները:
Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը 2016 թվականի հոկտեմբերին վիրահատվել էր Գերմանիայում: Միհրանը Օլիմպիական խաղերից հետո, որին մասնակցել էր վնասվածքներով, դեռևս մրցագորգ դուրս չի եկել: